
Ավելի քան տաս տարի է ինչ ՖԵՍ Հաուս Նորագույն կրթության Միջազգային Կենտրոնը ապահովում է բարձրորակ դասընթացներ:
Այս տաս տարիների ընթացքում տվել ենք բազմահազար շրջանավարտներ` շատերը գտել են աշխատանք, մյուսները սիրած զբաղմունք և, ոմանք էլ, ինչու ոչ, գտել են նաև իրենց կյանքի ուղեկցին, կազմել ընտանիքներ:
Այստեղ` ՖԵՍ Հաուս -ում կարող եք ուսանել հիմնական ամենատարածված օտար լեզուները - Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Իսպաներեն, Ռուսերեն, Իտալերեն, և այլն, ցանկացած քիչ թե շատ տարածում ունեցող համակարգչային ծրագրերը, առարկաները, ծրագրավորման լեզուները, սքրիփթերը: Վեբ-դիզայնի / ծրագրավորման, անիմացիայի, գրաֆիկական դիզայնի դասընթացները այսօր մեծ պահանջարկ ունեն, քանզի դրանց տիրապետումը տանում է դեպի մեծ պահանջարկ ունեցող բարձր աշխատավարձով աշխատատեղեր:
Մասնագիտական հաշվապահական դասընթացները նախատեսված են ձեզ գործող, պրակտիկ հաշվապահ դարձնելու համար:
Լինի ձեր հաճույքի, թե ապագա աշխատանքային նպատակների համար, կարող եք հաճախել Սեղանի ձևավորման և ֆուրշետի դիզայնի, ծաղկի դիզայնի, թխվածքի պատրաստման և ձևավորման, խոհարարական, վարսահարդարման, դիմահարդարման / վիզաժի, մատնահարդարման / նեյլ աթտ-ի դասընթացների, որոնք դասավանդվում են պրոֆեսիոնալների կողմից, ովքեր ունենալով համապատասխան գիտական մասնագիտացում միևնույն ժամանակ պրակտիկ աշխարհից են, և նրանցից շատերը նույնպես հայտնի մասնագետներ են իրենց ոլորտներում:
Մեր մասնագետները բազմամյա փորձ ունեն իրենց ոլորտներում, պարբերաբար վերապատրաստվում են, որպեսզի ձեռքերը պահեն համաշխարհային զարկերակի վրա և մատուցեն հնարավորինս արդի, միջազգային տենդենցների, փորձի հետ համընթաց գնացող, սակայն միևնույն ժամանակ մեր կորպորատիվ և ազգային արժեքներից չշեղվող կրթություն:
Մեր կենտրոնը նույնպես մեծ ուշադրություն է դարձնում իր ուսանողների և շրջանավարտների աշխատանքի տեղավորման աջակցությանը, որպեսզի նրանք կարողանան վայելել այս կամ այն դասընթացին մասնակցելու անմիջական, կիրառելի օգուտները: Լինելով մարդկային ռեսուրսների մշակման մեծ դարբնոց այդքան շատ ոլորտներում, կենտրոնը համագործակցում է բազմաթիվ գործընկերների հետ, ովքեր պարբերաբար ցանկանում են լրացնել իրենց թափուր տեղերը որակյալ կադրերով, ովքեր կունենան պրակտիկ հմտություններ և պատրաստ են "հագնել համազգեստը և անցնել գործի":
ՖԵՍ Հաուս կենտրոնում է, որ կարող եք ստանալ մասնագիտական նորագույն գիտելիքներ, բարձր վարձատրվող աշխատանք թե՜ Հայաստանում և թե՜ արտերկրում, գնտել ձեր կոչումը կյանքում, ապրել ուրախ և հետաքրքիր, վստահ լինել վաղվա օրվա մեջ, ստանալ ԱՆՎՃԱՐ դասընթացներ, համատեղել ուսումը և հանգիստը, շփումը և ժամանցը Եվրամիության քաղաքներում:
Մենք հավատում ենք, որ ուսումը, ամեն ինչից զատ, կարող է լինել նաև հաճելի, նորովի, բարձորակ և միևնույն ժամանակ մատչելիության սահմաններում: Մենք նախագծում ենք մեր դասընթացները այնպես, որ դրանք համահունչ լինեն վերը նշված բոլոր արժեքների հետ:
Հաճախորդների գոհացումը, որը գալիս է գերագույն, չզեղչված որակից, ՖԵՍ Հաուսի ամենակարևոր և ամենա առաջնային խնդիրներից է: Ցանկացած աշխատակից, գործավարից մինչև բարձր ղեկավարություն, ճիգ ու ջանք չեն խնայում այս նպատակին հասնելու համար:
Սա դեռ չի նշանակում, որ մենք չարաշահում ենք նորարար- ությունը` ցանկացած նոր բան փորձելով: ՈՉ: Սա նշանակում է, որ մենք հետազոտում ենք և գտնում նոր մոտեցումներ կարծրացած խնդիրներին, փորձարկում ենք դրանք, տեղայնացնում և նոր միայն կիրառում այդ արդեն "կլինիկական" հետազոտություն անցած, արդյունավետ և հաջողված, "զուսպ" նորարարությունները:
Այո, մենք հավատում ենք, որ ուսումը պետք է լինի հաճելի, և այո, ինչու ոչ, երբեմն նաև զվարճանք, քանզի կայուն, զգալի և երկարատև արդյունքների կարելի է հասնել միայն արածիդ հանդեպ մեծ սեր տածելով:
Մենք հավատում ենք, որ ուսումը պետք է լինի մատչելի` ոչ էժան, ոչ էլ չափազանց և անարդարացված թանկ: Հնարավորինս ամենն անում ենք, որ մեր ուսման վարձերը պահենք հնարավորինս ցածր, առանց որակին ազդելու:
ՄԱՏՆԱՀԱՐԴԱՐՈՒՄ / ՆԵՅԼ ԱՐԹ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ ԾԱՂԿԻ ԴԻԶԱՅՆ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՈՒԼՈՒՆՔԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱԳՈՒՍՏԻ ԴԻԶԱՅՆ ԵՎ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ ՊԱՐԵՐ ԹԽՎԱԾՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ - ՊՈԼԻԳԼՈՏ ԽՈՀԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՂԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՖՈՒՐՇԵՏԻ ԴԻԶԱՅՆ ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐՈՒՄ
Այս շաբաթվա ակցիան
Հատուկ առաջարկ FES House-ից: Ամանորյա սեղանների ձեւավորման արագացված ինտենսիվ դասընթացներ: Գրանցվեք մինչեւ նոյեմբերի 29-ը եւ գալիք Նոր Տարվա սեղանը ձեւավորեք ինքներդ: FES House, Հաղթանակի 4, հեռ. 53779, 6-93-60:
Տե՜ս տեսանյութը: Մանրամասների համար, սեղմեք "ավելին"
[ավելին]
ՀՂՈՒՄՆԵՐ
ՖԵՍ Հաուս ԵՐԵՎԱՆ