Ստորև ներկայացված են մեր ուսանողներից ոմանց կարծիքները, վկայությունները և մեկնաբանությունները:
Համեցեք այստեղ, եթե երբևէ օգտվել եք մեր ծառայություններից և ցանկություն ունեք թողնել ձեր կարծիքը:
"...Անկեղծ ասած ես թերահավատորեն էի վերաբերվում այս գաղափարին, և մտածում էի, որ ձանձրալի և անհետաքրքիր է լինելու: Ցավոք, դրա դառը փորձը կար նախկինում երբ ես հաճախում էի այլ տեղեր, որտեղ պարզապես նստում էինք և քննարկում միևնույն տափակ և ծեծված թեմաները, և իբրև կանոն քունս տանում էր, ուստի մեկ ամսից ավել այդպիսի տեղեր չէի կարող հաճախել:
Բնականաբար, նույն մտավախություններս այս ակումբի վերաբերյալ էին: Բայց մտածեցի, քանի որ մեկ անվճար դասի հնարավորություն են տալիս, ինչու չփորձեմ: Արդեն հինգ ամիս է, ինչ հաճախում եմ, ու նույնիսկ մեկ անգամ քունս դեռ չի տարել:
Ամեն անգամ ինչ-որ նոր բան եմ սովորում, ինչ-որ իսկապես օգտակար բաներ. բառեր, արտահայտություններ, որոնք օգտագործվում են արդի անգլերենում, և ոչ թե պարզապես բառարանից ինչ-որ չօգտագործվող բառեր են, կամ որոնք բացարձակ այլ իմաստներով են օգտագործվում, քան մեզ սովորեցրել էին..."
"...Երբ ես եկա ակումբ, անգլերեն չէի խոսում. այսինքն, որոշ բառապաշար ունեի, իհարկե, և մի քիչ էլ հասկանում էի, բայց խոսել` ոչ: Ես որոշակի բարդույթ ունեի, չգիտեմ, դա ենթագիտկցական էր թե գիտակցական, բայց բարդույթ էր, որից ես ոչ մի կերպ չէի կարողանում ձերբազատվել և սկսել խոսել:
Իսկ ակումբում տիրում էր մի շատ հաճելի, տրամադրող և անմիջական մթնոլորտ, և նախքան ես նույնիսկ հասկացա ինչպես և ինչ կատարվեց, ես արդեն սկսեցի խոսել անգլերեն, մասնակցել բանավեճերին, ազատ և անկաշկանդ արտահայտել մտքերս:
Եթե հիմա ինձ հարցնեն "ինչ անեմ, որ սկսեմ խոսել", ես վստահաբար կպատասխանեմ. արի ակումբ, և կխոսես: Ես կարողացա անել այդ, դու էլ կկարողանաս: Եվ սա այն եզակի դեպքերից է, երբ ընկերության, տվյալ դեպքում ակումբի, կարգախոսը, "Սկսիր խոսել քո սիրած օտար լեզվով" արդարացված է..."
"...Բացի բանավոր հմտություններս զարգացնելուց, բազում նոր բաներ սովորելուց, ինչպես բառերի, արտահայտությունների /նույնիսկ քերականության/, այնպես էլ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի կրթության, մշակույթի, արվեստի, աշխարհագրության և այլնի իմաստով, այստեղ ես ձեռք բերեցի բազում նոր ընկերներ, համախոհներ:
Երբեմն հարցնում եմ ինքս ինձ. էլ որտեղ կարող էի իրենց հետ ընկերանալ: Ակնհայտ պատասխաններից մեկն է, որ ուրիշ ոչ մի այլ տեղ: Ակումբի անբռնազբոս, տրամադրող մթնոլորտը այնքան հաճելի է, որ նույնիսկ այն մարդիկ, որոնց ես "նամռոտ" կկոչեի և չէի շփվի, պարզվում է բավական հետաքրքիր և բարի մարդիկ են, պարզապես մի քիչ քչփորել է պետք..."
ՄԱՏՆԱՀԱՐԴԱՐՈՒՄ / ՆԵՅԼ ԱՐԹ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ ԾԱՂԿԻ ԴԻԶԱՅՆ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՈՒԼՈՒՆՔԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱԳՈՒՍՏԻ ԴԻԶԱՅՆ ԵՎ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ ՊԱՐԵՐ ԹԽՎԱԾՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ - ՊՈԼԻԳԼՈՏ ԽՈՀԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՂԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՖՈՒՐՇԵՏԻ ԴԻԶԱՅՆ ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐՈՒՄ
Այս շաբաթվա ակցիան
Հատուկ առաջարկ FES House-ից: Ամանորյա սեղանների ձեւավորման արագացված ինտենսիվ դասընթացներ: Գրանցվեք մինչեւ նոյեմբերի 29-ը եւ գալիք Նոր Տարվա սեղանը ձեւավորեք ինքներդ: FES House, Հաղթանակի 4, հեռ. 53779, 6-93-60:
Տե՜ս տեսանյութը: Մանրամասների համար, սեղմեք "ավելին"
[ավելին]
ՀՂՈՒՄՆԵՐ
ՖԵՍ Հաուս ԵՐԵՎԱՆ